ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա. պաշտոնական
13.03.2013,
12:29
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիա, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
2012թ.–ի փետրվարի 10–ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ–ի դիտորդի կարգավիճակ ստացավ, նույն կարգավիճակը ստացան նաև «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։ –0–