ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հեռանում է ՀՀԿ–ից
18.12.2018,
13:50
Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, գրում է «Հրապարակ» թերթը։ ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատել են այդ տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել, գրում է «Հրապարակ» թերթը։ ՀՀԿ-ից պաշտոնապես հաստատել են այդ տեղեկությունը։
«Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել»,– գրում է աղբյուրը։
Պարբերականի տեղեկություններով, Կարապետյանից բացի նրա հետ ՀՀԿ-ն կլքեն նաև այն 7 հազար «գազավիկները», ովքեր կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»: -0-