Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում երաշխավորել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը

01.02.2013, 19:06
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում երաշխավորել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվել այդ հնարավորությունից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում երաշխավորել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում երաշխավորել ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անվտանգությունը և կոչ է անում նրանց օգտվել այդ հնարավորությունից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«ՀՀ ոստիկանությունը,  կարևորելով ընտրական գործընթացների բնականոն ընթացքի ապահովումը, դեռևս սույն թվականի հունվարի 17-ի իր հայտարարության մեջ պատրաստակամություն էր հայտնել երաշխավորելու ՀՀ Նախագահի թեկնածուների անվտանգությունը, մասնավորապես՝ ըստ իրենց դիմումի նրանց տրամադրելով ուղեկցող ծառայողներ»,– նշվում  է հաղորդագրության մեջ։

«ՀՀ ոստիկանությունն իր խորին ափսոսանքն է հայտնում ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված զինված ոտնձգության կապակցությամբ և հավաստիացնում է, որ իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները` ապօրինությունները կանխելու և բացահայտելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Հայրիկյանին արդեն վիրահատել են, և նա արդեն ապաքինվում է։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—