Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է Պետկադաստրի պետի հրաժարականը

21.10.2019, 19:02
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց Անշարժ գույքի պետկադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։
ՀՀ փոխվարչապետը մեկնաբանել է Պետկադաստրի պետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկուշաբթի մեկնաբանեց Անշարժ գույքի պետկադաստրի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի հրաժարականը։

Պետրոսյանը հոկտեմբերի 18–ին իր Facebook-ում հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա նշել է, որ չի կիսում կառավարության քաղաքականությունը և մոտեցումները քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև այլևս չի կարող հաշտվել «դիլետանտիզմի կոռումպացվածության հասնող և թայֆայականության հետ»։

«Ես խոսել եմ նրա հետ հրաժարականի դիմումի հրապարակումից առաջ։ Նա ներկայացրեց իր տեսլականը, Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարի հետ իր խնդիրները։ Նա իմ խորհրդականն է, Քաղաշինության կոմիտեի գործող ղեկավար։ Ընդհանուր առմամբ, ինձ համար տրամաբանությունը մի փոքր անընդունելի է»,– ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը ենթադրեց, որ քանի որ Պետկադաստրի ղեկավարի պաշտոնը թույլ չի տվել փոփոխություններ կատարել քաղաքաշինության քաղաքականության մեջ, ապա դա մի փոքր հիասթափեցրել է Պետրոսյանին։
«Կոռումպացվածության վերաբերյալ` սա շատ հետաքրքիր հայտարարություն է։ Առաջարկում եմ անպայման պարզաբանում պահանջել Պետրոսյանից և կխնդրեմ ձեզ անել դա, քանի որ ինձ համար էլ դա նորություն է։ Կոռումպացվածության մասին ոչ մի պաշտոնատար անձի որևէ խոսք չի ասվել»,– ասաց փոխվարչապետը։
Ավինյանը հայտնեց, որ չի քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պետրոսյանի հրաժարականը և նշեց, որ այդ հրաժարականում «մեղքի իր բաժինը» չկա։ -0-