Рейтинг@Mail.ru
USD
396.39
EUR
415.73
RUB
4.3378
GEL
140.6
2025 թ. փետրվարի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ՀՀ քաղաքագետների միության ղեկավարը կարծում է, որ խորհրդարանի մեծամասնական ցուցակներով պետք է առաջադրվեն միայն անկուսակցական թեկնածուները

18.07.2012, 15:36
Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնական ցուցակներով պետք է առաջադրվեն միայն անկուսակցական թեկնածուները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
ՀՀ քաղաքագետների միության ղեկավարը կարծում է, որ խորհրդարանի մեծամասնական ցուցակներով պետք է առաջադրվեն միայն անկուսակցական թեկնածուները
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնական ցուցակներով պետք է առաջադրվեն միայն անկուսակցական թեկնածուները, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

«Խորհրդարանական անցած ընտրությունները ցույց տվեցին, որ այն դեպքում, երբ ընտրություններն ընթանում են միաժամանակ ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական համակարգերով, քաղաքական ուժերն օգտագործում են սեփական թեկնածուների առաջադրման բոլոր լծակները՝ դրանով իսկ զրկելով անկուսակցական թեկնածուներին իրական մրցակցության հնարավորությունից»,- նշեց նա։

Հովհաննիսյանը միաժամանակ ասաց, որ հայկական խորհրդարանում գոյություն ունի քաղաքական որևէ ուժի չպատկանող անկուսակցական պատգամավորների չնչին տոկոս։

Խորհրդարանի անկուսակցական պատգամավորները երկուսն են՝ Էդմոն Մարուքյան և Արայիկ Գրիգորյան։

«Որքան էլ կուսակցական առաջնորդները փորձում են չափազանցնել իրենց կողմնակիցների թիվը, իրականում հանրապետության բնակչության մեծամասնությունն անկուսակցական են։ Իսկ Հայաստանի Ազգային ժողովի կազմում շատ քիչ է անկուսակցական պատգամավորների թիվը, մինչդեռ մեր հասարակության շահերը ներկայացնում են հենց նրանք»,- ասաց նա։
 
Հովհաննիսյանը խնդրի լուծման երկու ուղի է առաջարկում՝ կամ անցկացնել առանձին ընտրություններ համամասնական և մեծամասնական ընտրակարգերով, կամ մեծամասնական համակարգով առաջադրման հնարավորություն ընձեռել միայն անկուսակցական թեկնածուներին։

Հայաստանի հինգերորդ գումարման 131-տեղանոց խորհրդարանի կազմում են վեց խմբակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ՝ 69 տեղ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (37 տեղ), Հայ ազգային կոնգրես դաշինքը (7 տեղ), ՀՀԿ կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցությունը (6 տեղ), ինչպես նաև ընդդիմադիր ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» (5-ական տեղ)։-0-