Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 12, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուս դեսպանին երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար

29.04.2013, 18:56
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ռուս դեսպանին երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: «Կարող ենք փաստել, որ հայ-ռուսական փոխգործակցության ոլորտներն ընդլայնվել են: Այսօր մեր երկու դաշնակից պետությունների միջև ձևավորվել են ավելի բազմատեսակ կապեր, որոնք ներառում են ոչ միայն տնտեսական, այլև հումանիտար ոլորտները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վյաչեսլավ Կովալենկոն ևս գոհունակություն է հայտնել համատեղ կատարած աշխատանքից և վստահեցրել, որ այսուհետ էլ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: -0-