Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ Ադրբեջանը 4 օրվա ընթացքում 9–րդ ապատեղեկատվությունն է տարածում

19.03.2025, 10:54
Մարտի 16–ից 19–ն ընկած ժամանակահատվածում սա Ադրբեջանի արդեն 9–րդ ապատեղեկատվությունն է
ՀՀ ԶՈւ–ն կրակ չի բացել․ Ադրբեջանը 4 օրվա ընթացքում 9–րդ ապատեղեկատվությունն է տարածում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ի ժամը 22։20-ից մինչև մարտի 19-ի ժամը 01։40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։ 

ՊՆ–ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Մարտի 16–ից 19–ն ընկած ժամանակահատվածում սա Ադրբեջանի արդեն 9–րդ ապատեղեկատվությունն է։