Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ

18.12.2020, 13:50
Ադրբեջանի գործողությունները աղետալի հետևանքներ կարող են ունենալ Արևելյան հարևանության տարածաշրջանում․ՀՀ ԱԳ նախարարը՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցելԵվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունըԼ

Երկուստեք ընդգծվել է, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից էին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը:

«ՀՀ ԱԳՆ ղեկավարը խորը մտահոգությամբ նշեց, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուստեք կարևորվել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:-0-