Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ ԱԺ ևս մեկ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից

30.12.2020, 11:30
Պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին
ՀՀ ԱԺ ևս մեկ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր ՝ Աննա Գրիգորյանը, որոշել է դուրս գալ «Իմ քայլը» իշխող խմբակցությունից: 

«Որոշում եմ կայացրել վերցնել ձեր կողմից ինձ տրված մանդատը՝ միևնույն ժամանակ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից»,-գրել է նա Facebook-յան իր էջում։ 

Նա նշել է, որ երկրի համար այս դժվարին և պատմական պահին իր պարտքն է համարում ժողովրդի արդարացի պահանջները լսելի դարձնել՝ կաշկանդվածություն չունենալով որևէ քաղաքական ուժի առջև։ 

«Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի»,- գրել է պատգամավորը:-0-