Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Սերժ Սարգսյանը ցավակցել է Տյանձին քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

13.08.2015, 20:05
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը ցավակցել է Տյանձին քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Տյանձին քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ, հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին` զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված գործուն քայլերը թույլ կտան արագ վերացնել պայթյունների աղետալի հետևանքները»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:
 
Չորեքշաբթի 30 վայրկյան տարբերությամբ երկու պայթյուն է գրանցվել Տյանձին քաղաքում` Ruihai Logistics լոգիստիկ ընկերության պահեստում, որտեղ վտանգավոր նյութեր են եղել։ Տարբեր տվյալներով` զոհերի թիվը հասել է 50–ի, 701 մարդու հիվանդանոց են տեղափոխել։-0-