ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ էներգետիկայի նախարարի հետ

ՀՀ նախագահը համագործակցության հարցեր է քննարկել ՌԴ էներգետիկայի նախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, ով Երևանում է գտնվում խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և կարևորել ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որը Սերժ Սարգսյանի խոսքով, լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման առնչվող հարցեր՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարևոր բաղկացուցիչներից է:

Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում, ըստ նախարարի, քննարկվել են մասնակից երկրների համար կարևորագույն մի շարք հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:

Հանդիպմանը ՀՀ Նախագահը և ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ներկայիս ընթացքն ու հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

21:23 26.05.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×