Ուկրաինական գլխավոր շտաբի պետի տեղակալը հրաժարական է ներկայացրել. ԶԼՄ
21.02.2014,
11:04
Ուկրաինական Գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Դումանսկին հրաժարական է ներկայացրել։ Նա դեմ է, որ զինվորականներին ներքաշում են հակամարտության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով LB.ua պարբերականին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական Գլխավոր շտաբի պետի տեղակալ Յուրի Դումանսկին հրաժարական է ներկայացրել։ Նա դեմ է, որ զինվորականներին ներքաշում են հակամարտության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով LB.ua պարբերականին։
«Իսկապես, ես հաստատում եմ, որ զեկույց եմ գրել։ Այսօր զինվորականներին ներքաշում են քաղաքացիական հակամարտության մեջ, իսկ դա անընդունելի է, դա կարող է հանգեցնել ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ քաղաքացիների մահվան։ Դա իմ անձնական մոտեցումն է որպես քաղաքացու, սպայի, ղեկավարի, ով պատասխանատու է իր ստորադասների համար։ Այդ պատճառով հրաժարական եմ տալիս»,– ասել է Դումանսկին պարբերականին։
Հրաժարականի զեկույցի կրկնօրինակը տեղադրված է տեղեկատվական գործակալության կայքում։ Չորեքշաբթի Գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր լքել Վլադիմիր Զամանան, ով նշանակվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ։ -0-