Հայկական ընդդիմությունը չպետք է հիասթափեցնի հասարակությանը և թույլ տա արյունահեղություն. Դաշնակցություն
24.10.2014,
17:46
Հայկական ընդդիմությունը չպետք է հիասթափեցնի հասարակությանը և թույլ տա արյունահեղություն, ուրբաթ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ընդդիմությունը չպետք է հիասթափեցնի հասարակությանը և թույլ տա արյունահեղություն, ուրբաթ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Դաշնակցության» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ հարկավոր է անել հնարավոր ամեն ինչ` անցյալի սխալները չկրկնելու և արյունահեղություն թույլ չտալու համար:
Պատգամավորը կարծում է, որ ընդդիմությունը պետք է իրականացնի իր ծրագիրն առանց ցնցումների, բոլոր ուժերի հնարավորինս շատ համախմբմամբ, որոնք պետք է շփման ընդհանուր եզրեր գտնեն՝ հանուն ինչ-որ բանի, այլ ոչ թե հակառակը:
Ոչ իշխանամետ եռյակը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, նախատեսում են հոկտեմբերի 24-ին Երևանում հերթական հանրահավաքը կազմակերպել, որի ժամանակ, ինչպես սպասվում է, իշխանափոխության կոչեր կհնչեն:
Հայկական ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով իր թեկնածությունն էր առաջադրել 2008 թ.-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին և պարտություն էր կրել, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում՝ դժգոհելով քվեարկության արդյունքներից: Բողոքի ակցիաները 2008 թ.-ի մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի հետ բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը մարդ, ավելի քան երկու հարյուրը վիրավորվեց:-0-