Рейтинг@Mail.ru
USD
384.03
EUR
443.29
RUB
4.795
GEL
142.29
2025 թ. օգոստոսի 7, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+34

Իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք սակավաթիվ են և ոչ նշանառու․ փոխնախարար

14.04.2025, 15:58
Այսօր ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը
Իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք սակավաթիվ են և ոչ նշանառու․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ադրբեջանի հետ սահմանին իրադրությունը հարաբերականորեն կայուն է, այսօր ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում։

Նշենք, որ այսօր ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, տուժածներ չկան։

Փոխնախարարը, մեկնաբանելով ՊՆ–ի հաղորդագրությունը, նշեց․ «Մենք բաց ենք, և լրատվությունը տրամադրվում է հնարավորինս արագ և օբյեկտիվ։ Երբ խնդիր կա, մենք ներկայացնում ենք։ Այս պահին իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք սակավաթիվ են և ոչ նշանառու»։

Նա նշեց, որ սահմանին ադրբեջանական ուժերի կուտակում չկա։

«Զինված ուժերը կատարում են իրենց աշխատանքը, և առաջնահերթը անվտանգության ապահովումն է։ Առաջնագծում իրավիճակը հարաբերականորեն կայուն է», – նշեց փոխնախարարը։