«Վեցնյակի» և Իրանի միջև համաձայնագիրը կայունացնում է Մերձավոր Արևելքի իրավիճակը. փորձագետ
01.04.2015,
19:37
«Վեցնյակի» և Իրանի միջև վերջնական համաձայնագիրը կարող է կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Վեցնյակի» և Իրանի միջև վերջնական համաձայնագիրը կարող է կայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ նրա` միանգամայն հնարավոր է, որ Իրանը և միջազգային միջնորդները հասնեն մի շարք կարևոր և առանցքային կետերը շրջանակային համաձայնագրում ընդգրկելուն։
«Բայց հետաքրքիր հանգամանք կա։ Նույնիսկ եթե հաջողվի հասնել շրջանակային համաձայնագրի, դրանով բանակցությունները չեն ավարտվի, այլ հակառակը, կսկսվեն իրական քննարկումներ, որովհետև կծագեն հարցեր` կախված համաձայնագրի իրականացման տեխնիկական դետալների հետ։ Ինչպես ասում են` «սատանան մանրուքներում է»»,– նշեց Ոսկանյանը։
Փորձագետի խոսքով` համաձայնագրի եզրակացությունն ինքնին դրական գործոն կլինի, իսկ փաստաթուղթը կարող է ստորագրվել ամռանն անհրաժեշտ կամքի առկայության դեպքում։
«Սակայն ժամկետներն այդքան էլ կարևոր չեն, կարևոր է այն, որ կողմերը տվյալ գործընթացները հասցնեն տրամաբանական ավարտի»,– ասաց Ոսկանյանը։
Ըստ նրա` համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի տնտեսական դրությունը կբարելավվի` հաշվի առնելով, որ Արևելքում այդ երկիրը տնտեսական կայունության օջախներից մեկն է։
«Դրանից հետո Իրանը հնարավորություն ունենա ավելացնել իր ազդեցությունն Իրաքում, Աֆղանստանում, սիրիական խնդրում, Լիբանանում»,– նշեց Ոսկանյանը։
Միաժամանակ, ըստ նրա, Թուրքիայի նախագահի և իշխող կուսակցության վերաբերմունքն Իրանի գործողությունների նկատմամբ չափազանց հիստերիկ է և չի կարող չազդել տարածաշրջանի կայունության վրա։ Դա օբյեկտիվ իրականություն է, և թուրքական պետությունը ստիպված կլինի հետագա քաղաքականությունը կառուցել այդ իրողություններին համապատասխան»,– ասաց Ոսկանյանը։
Միջազգային միջնորդների «վեցնյակը» ներկայում Իրանի հետ բանակցություններ է վարում, որի նպատակն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապացուցելն է` միջազգային պատժամիջոցները հանելու դիմաց։ Կողմերը դիվանագիտական ջանքեր են գործադրում մինչև մարտի վերջ համաձայնագրի քաղաքական մասը և մինչև հունիսի վերջ` համապարփակ համաձայնագիր ստորագրելու համար։ -0-