Հայաստանի մուտքը ԵՏՄ լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի հարաբերությունների զարգացման համար. ԻԻՀ ԱԳՆ ղեկավար

Հայաստանի մուտքը ԵՏՄ լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի հարաբերությունների զարգացման համար. ԻԻՀ ԱԳՆ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) լավ հնարավորություններ է ստեղծում Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման համար, Երևանում երեքշաբթի հայտարարեց Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր հնարավոր որոտներում` օգտագործելով բոլոր հնարավորությունները, որոնցից մեկը ԵՏՄ-ն է», - ասաց Զարիֆն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարն ընդգծեց, որ բացի այդ, արդեն եռակողմ համագործակցություն է հաստատված Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև կապի ոլորտում։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը դեռ վերջերս է մտել ԵՏՄ և ուսումնասիրում է այդ կազմակերպությանն անդամակցության հնարավորությունների օգտագործումը ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների, այլև հարևանների ու ավանդական գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման համար։ «Նման գործընկերներից մեկն էլ հենց հարևան Իրանն է», - ընդգծեց նա։

ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Ավելի վաղ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի և Ղազախստանի խորհրդարանները։ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015թ. հունվարի 2-ից։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:56 27.01.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×