Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառներից մեկը Արևմուտքի քաղաքականությունն է Բաքվի նկատմամբ. փորձագետ
11.08.2014,
17:57
Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը պայմանավորված է Բաքվի նկատմամբ Արևմուտքի սխալ քաղաքականությամբ, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը պայմանավորված է Բաքվի նկատմամբ Արևմուտքի սխալ քաղաքականությամբ, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ըստ նրա, ԱՄՆ–ի և ԵՄ–ի գործողությունները Բաքվի նկատմամբ թելադրված են Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ ունեցած հակամարտությամբ և այդ կապակցությամբ Ադրբեջանի նշանակության բարձրացմամբ` էներգառեսուրսների մատակարարման հարցում որպես այլընտրանք Ռուսաստանին։
«Մեր արևմտյան գործընկերները բավականին լուրջ բացթողում են թույլ տվել` մի կողմ դնել արժեքները և ղեկավարվել շահերով, և դրանով մեծ «ավանդ» են ներդրել Ադրբեջանի ավելի ցինիկ վարքի մեջ»,– երկուշաբթի հայտնեց Բեքարյանը։
Ըստ նրա, դա է վկայում նաև այն, որ Արևմուտքի արձագանքն Ադրբեջանում իրավապահների ձերբակալություններին այդքան մեղմ չի եղել, և ադրբեջանական իշխանություններին թվացել է, որ իրենց ամեն ինչ կարելի է։
Նա միաժամանակ ընդգծեց, որ Արևմուտքը դեռ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի պատերազմով, քանի որ դա վտանգում է Ադրբեջանի նշանակությունը որպես Ռուսաստանից մատակարարվող էներգառեսուրսների այլընտրանք, և թուլացնում է ԵՄ դիրքերը Մոսկվայի հետ հարաբերություններում։
Բեքարյանն ավելացրեց, որ Ռուսաստանը որոշակի պատասխանատվություն է կրում վերջին սրման համար, քանի որ Բաքվին մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառելն ադրբեջանական իշխանություններին վստահություն է ներշնչել, որ նրանք կարող են ղարաբաղյան հարցը լուծել ուժային ճանապարհով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-