Իվանիշվիլին հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը
17.01.2013,
13:33
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։։
«Կարծում եմ, որ դա հնարավոր է... Դուք գիտեք, որ երկու երկրների` Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան։ Բայց մենք շատ մեծ խնդիր ունենք Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Խնդիրները շատ մեծ են եղել, և դրանք, ցավոք, մնում են մինչ օրս։ Մեծ հույսեր ունենք և փորձում ենք, որ հնարավորինս արագ վերականգնվեն և կարգավորվեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Խորը և ամենախնդրահարույց հարցերից մեկը Վրաստանի տարածքային ամբողջականությունն է... Դա, հավանաբար, այդքան էլ շուտ չի լուծվի»,– հինգշաբթի Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Իվանիշվիլին ։
Նա նշեց նաև, որ երկաթուղային հաղորդակցման վերականգնումը կապված է ընդհանուր խնդիրների հետ և դիտարկվելու է այդ համատեքստում։
«Բայց կարծում եմ, որ այդ հարցերը կարելի է ավելի արագ և շուտ լուծել, եթե կամք դրսևորվի բոլոր կողմերից։ Վրացական կողմը հայտնում է իր պատրաստակամությունը»,– ասաց Իվանիշվիլին։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, կա ևս մեկ կողմ` Ռուսաստանը։ Վրաստանի վարչապետը հիշեցրեց նաև աբխազ ժողովրդի հետ առկա բարդ հարաբերությունները։
«Պետք է, որ ցանկություն արտահայտեն բոլոր կողմերը։ Մեր կողմից առկա է հարցերը հնարավորինս արագ լուծելու պատրաստակամություն»,– ասաց Իվանիշվիլին։
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ հայ–վրացական հարաբերությունների օրակարգում այդ հարցը քննարկվել է։
«Մենք գրանցեցինք, որ բոլոր ջանքերը կգործադրենք, որ երկաթուղին գործի և արդյունավետ աշխատի։ Մենք շահագրգռված ենք, որ այդ հարցը լուծվի հնարավորինս արագ, և պրոակտիվ դիրք կզբաղեցնեն այդ հարցի կարգավորման գործում»,– ասաց Սարգսյանը։
Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ վրացական իշխանությունները պատրաստ են վերականգնել Ռուսաստանի հետ երկաթուղային կապը՝ «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակում: Երկաթուղային այդ հատվածի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն Ռուսաստան տանող ամենակարճ ու էժան ճանապարհն է։-0-