Ջերմուկում դիվանագիտական ակումբ կհիմնվի
21.01.2013,
16:35
Հունվարի 19-ին Ջերմուկում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Հունվարի 19-ին Ջերմուկում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ որոշում կայացվեց Ջերմուկի դիվանագիտական ակումբ հիմնելու վերաբերյալ։ Ջերմուկի ակումբը միավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք ամեն տարի հունվարին հանդիպելու են Ջերմուկում՝ քննարկումներ անցկացնելու նախորդ տարվա ընթացքում Հայաստանի և ներկայացված երկրների միջև հարաբերությունների զարգացման նպատակով իրականացված ծրագրերի և գալիք տարվա անելիքների վերաբերյալ։ Ակումբը գլխավորելու է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայենը՝ ավագ դեսպանը։
Հանդիպմանը ներկա էին Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Վայոց Ձորից ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որոնք ներկայացրեցին մարզի և Ջերմուկ քաղաքի տնտեսական ներուժը, տուրիստական և առողջարանային հնարավորությունները, մարզի զարգացման ծրագրերը: -0-