Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այն կուղարկվի ՍԴ

05.09.2024, 11:37
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը
Կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, այն կուղարկվի ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեության կանոնակարգը։ Հարցն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։

Որոշման մեջ նշվում է.

«Հավանություն տալ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնա­ժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը»։

Նախատեսվում է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հան­րա­­պետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատա­կով դիմել Սահմանադրական դատարան:

Կառավարության որոշման մեջ ասվում է, որ Սահմանադրական դատարանի կողմից կանոնակարգում ամրագրված պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում կառավարության օրենսդրական նախա­ձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգը ստորագրվել է։

ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի Սահմանադրական դատարան։