Կարեն Կարապետյանը պատմել է իր ապագա ծրագրերի մասին

Կարեն Կարապետյանը պատմել է իր ապագա ծրագրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի արտահերթ նիստում ասաց, որ պատրաստ է գլխավորել կառավարությունը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո։

Նրանից հետո, երբ վարչապետը ներկայացրեց կառավարության` 2017–2022 թվականների ծրագիրը, «Ելք» ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա մտադիր է գլխավորել կառավարությունը հաջորդ տարի։

Փաշինյանը մեջբերում կատարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` 2014 թվականի ապրիլին արած հայտարարությունն այն մասին, որ այլև մտադիր չէ առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական իշխանավարման անցնելու դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։

Ներկայացված նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է ոչ թե հինգ, յոթ տարով, և ոչ թե անմիջական ընտրություններով, այլ պատգամավորների և տեղական ինքակառավարման մարմինների ընտրած ներկայացուցիչների կողմից: Նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուին: Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ պատերազմի ընթացքում գերագույն հրամանատարը վարչապետն է:

«Այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները փորձում են «համոզել» Սերժ Սարգսյանին, որ նա փոխի իր մտադրությունը` վարչապետի պաշտոնում իր թեկնածությունը դնելով: Ես ուզում եմ հասկանալ, այդյո՞ք դուք նրանց շարքում եք, ովքեր նրան դրանում համոզում են, և արդյո՞ք դուք կհամաձայնեք 2018 թ-ին ձևավորվելիք նոր կառավարության կազմում փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար դառնալ կամ ղեկավարել  այլ գերատեսչություն», - ասել է Փաշինյանը:

Կարապետյանը հայտարարեց, որ ձեռնպահ կմնա որևէ պնդումից, որպեսզի քննդատության թիրախ չդառնա:

«Ես պատրաստ եմ վարչապետ լինել: Ձեզ նման պատասխանը բավարարո՞ւմ է»,-պատասխանեց Կարապետյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:07 21.06.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×