Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին հրավիրել է Ղարաբաղ

10.02.2015, 13:31
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին հրավիրել է Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեքշաբթի հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության և Արցախի միջև համագործակցության հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը կարևորել է Արցախ ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և հրավիրել  Հերբերտ Զալբերին իր մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ՝ տեղում ծանոթանալու առկա իրողություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կողմերը երկուստեք կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և դրանց օժանդակելու անհրաժեշտությունը։ --0--