Рейтинг@Mail.ru
USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ԿԸՀ–ն հրապարակել է 110 ընտրատեղամասերի քվեարկության առաջին արդյունքները

Այսօր, 00:14
ԿԸՀ–ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները
ԿԸՀ–ն հրապարակել է 110 ընտրատեղամասերի քվեարկության առաջին արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի․/ԱՌԿԱ/․ ԿԸՀ–ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները։

ԿԸՀ կայքում ներկայացված են 2005 ընտրատեղամասերից 110–ի արդյունքները։ 

Քաղաքական ուժերը, որոնք այս պահին անցնում են խորհրդարան.

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 57,14%
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 21,43%
  • «Հայաստան» դաշինք - 8,21%
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 5,1%
ԿԸՀ տեղեկատվությամբ՝ Հայաստանում գործում է 2005 ընտրատեղամաս։ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 976 մարդ։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների համար մասնակցության նվազագույն շեմ սահմանված չէ։ Դա նշանակում է, որ ընտրությունները համարվում են կայացած՝ անկախ նրանից, թե քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը։

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորական մանդատների բաշխմանը թույլատրվում են այն կուսակցությունները և դաշինքները, որոնք հաղթահարել են օրենքով սահմանված անցողիկ շեմը. կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից կազմված դաշինքների համար՝ 8%, երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 10%։