Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Կիպրոսն անընդունելի է համարում Բաքվի դիրքորոշումը

20.11.2014, 18:27
Կիպրոսն անընդունելի է համարում Ադրբեջանի իշխանության այն մոտեցումը, որով հայկական կողմին խոցված ինքնաթիռի տեղանքի հասանելիություն չի տալիս, հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. ԱՌԿԱ/. Կիպրոսն անընդունելի է համարում Ադրբեջանի իշխանության այն մոտեցումը, որով հայկական կողմին խոցված ինքնաթիռի տեղանքի հասանելիություն չի տալիս, հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։

Նոյեմբերի 12–ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինվորականները շփման գծում խոցել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում։

«Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, իսկ դա բռնության փաստ էր, և անընդունելի եմ համարում Ադրբեջանի իշխանության նման դիրքորոշումը»,– ասաց Օմիրուն։

Նա նշեց, որ անգամ դարեր ի վեր գործող պատերազմական օրենքները հարգանք են պահանջում զոհվածների նկատմամբ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0