Լատվիան մտադիր չէ միջամտել ղարաբաղյան կարգավորման գործընթացին. ԱԳՆ
15.11.2012,
17:03
Լատվիան մտադիր չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լատվիան մտադիր չէ միջամտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին, հինգշաբթի Երևանում հայտարարեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած համատեղ ճեպազրույցի ժամանակ։
«Հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, կան Հելսինկյան սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում: Լատվիան մտադիր չէ միջամտել այդ հարցին»,- ասել է Ռինկևիչսը:
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Լատվիան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Լատվիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այս պահին ժամանակը չէ խոսել ԼՂՀ անկախության ճանաչման մասին:
«Դա չի նպաստի բարդ իրավիճակի կարգավորմանը: Ներկայում պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա: Ճանաչման մասին կարելի է խոսել միայն նրանից հետո, երբ կողմերը համաձայնության հասնեն»,- ասել է Ռինկևիչսը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-