Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Լեհաստանի դեսպանը հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում

21.11.2012, 14:14
Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում:
Լեհաստանի դեսպանը հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց, որ հակասություններ չի տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրասիական ուղղություններում:

«Ճիշտ հասկացեք, ԵՄ-ն 27 երկրների միություն է և 55 տարվա փորձ ունի: Այն նոր տեսակի միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է արժեքների ընդհանուր մակարդակով: Եվ երբ մենք խոսում ենք ԵՄ-ի չափանիշների մասին, դրանք ոչ միայն տեխնիկական չափանիշներն են, այլ ընդհանուր առմամբ արժեքներն ու սկզբունքները... Եվրասիական միությունն ընդամենը նախագիծ է: Իսկ արդյոք որևէ մեկը գիտի՞ նրա կարգավիճակը, ղեկավարությանը, հասցեն, որտեղ հնարավոր կլիներ նամակ ուղարկել կամ մի անձ, ում հետ հնարավոր կլիներ կապվել»,- Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց դեսպանը:

Ըստ նրա՝ խոսակցություններն ավելորդ են, քանի որ խոսքը ընդամենը նախագծի է վերաբերում:

«Այսինքն, հակասություններ չկան ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջև: Հայաստանն ԱՊՀ-ի անդամ է և համագործակցում է ԵՄ-ի հետ, և այստեղ հակադրություններ չկան, չարաշահումների համար առիթ չկա»,- ասաց դեսպանը: -0-