Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ԼՂՀ վարչապետը լիբանանցի ձեռնարկատերերի հետ քննարկել է երկրի տնտեսությունում նրանց մասնակցության հարցը

25.03.2013, 12:15
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում, հանդիպումներ է անցկացնում այդ երկրի քաղաքական, հասարակական և գործնական շրջանակների հետ, տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։
ԼՂՀ վարչապետը լիբանանցի ձեռնարկատերերի հետ քննարկել է երկրի տնտեսությունում նրանց մասնակցության հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լիբանանում, հանդիպումներ է անցկացնում այդ երկրի քաղաքական, հասարակական և գործնական շրջանակների հետ, տեղեկացնում է Արցախի հանրային հեռուստատեսությունը։

Հաղորդագրության համաձայն` մարտի 21–ին ղարաբաղյան կառավարությունը հանդիպել է Լիբանանի բանկային համակարգի ղեկավարների և ձեռնարկատերերի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի տնտեսական կյանքում լիբանանցի գործարարների հնարավոր մասնակցության հեռանկարները։

Մարտի 21–22–ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել «Artsakh Roots Investment» (ARI) ընկերության ներկայացուցիչների հետ Հարությունյանի հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել են եռամյա համագործակցության արդյունքները, որոնց առումով լիբանանցի ձեռնարկատերերը, ARI մասնակիցները երախտագիտություն են հայտնել Արցախի կառավարությանը, մասնավորապես ԼՂՀ–ի գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի հետ համագործակցելու համար։

Այն հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել են լիբանանցի պատգամավորները, նախարարները, ծրագրերով հետաքրքրված ձեռնարկատերերը, նոր նախագծեր են ներկայացվել։

Այցի շրջանակներում ԼՂՀ վարչապետը նաև այցելել է Լիբանանում Հայաստանի դեսպանատուն և հանդիպել դեսպան Աշոտ Քոչարյանի հետ։

Վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում ընդգրկված են ԼՂՀ գյուղի և գյուղատնտեության աջակցման հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը և Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը։

ԼՂՀ վարչապետի լիբանյան հանդիպումները շարունակվում են։ –0–