Փարիզում Ղարաբաղի շուրջ բանակցություններում նշվել է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը
28.10.2014,
10:43
Փարիզում կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, ասվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդման մեջ ֆրանսիական մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Փարիզում կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, ասվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդման մեջ ֆրանսիական մայրաքաղաքում կայացած հանդիպումից հետո։
Բանակցություններն անցկացվել են նախօրեի երեկոյան Մարինյի պալատում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։ Նախագահ Օլանդի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կայացել են նրանց բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ:
«Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները»,– ասվում է հաղորդման մեջ։
Երեկոյան Ֆրանսիայի նախագահի անունից ընթրիք է մատուցվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատվին։
Ղարաբաղյան խնդրի քննարկումը եռակողմ ձևաչափով արդեն ընդունված պրակտիկա է։ Նմանատիպ հանդիպումներ սովորաբար անցկացվել են Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ։ Օգոստոսի 10–ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը որոշակիորեն թուլացրել է հուլիսի վերջին–օգոստոսի սկզբին հայ–ադրբեջանական շփման գծում ստեղծված լարվածությունը։
Սեպտեմբերի 4–ին նմանատիպ հանդիպում է նախաձեռնել ԱՄՆ պետքարտուղարը Նյուպորտում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-