Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի. ԼՂՀ ԱԳՆ

17.06.2015, 14:59
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումը չորեքշաբթի տեղի է ունեցել առանց միջադեպերի, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի. ԼՂՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումը չորեքշաբթի տեղի է ունեցել առանց միջադեպերի, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դիտարկումն անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Օմարի լեռնանցքում։

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Ալեքսանդր Նեպոկրիտիխը (Ռուսաստան):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Թունկայ Շևիմը (Թուրքիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,– ասվում է հաղորդագրությունում:-0-