Ղրիմի ժողովուրդն իրացրեց պատմական հնարավորությունը. ԼՂՀ խորհրդարանի հայտարարություն
18.03.2014,
19:03
ԼՂՀ ԱԺ–ն ողջույն է հղել Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորության իրացման կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,18 մարտի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ ԱԺ–ն ողջույն է հղել Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորության իրացման կապակցությամբ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ–ի մամուլի ծառայությունը։
«Մարտի 16-ին Ղրիմի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց իր ապագան ինքնուրույն տնօրինելու օգտին», – նշվում է ԼՂՀ խորհրդարանի պատգամավորական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն, այդպիսով, դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ, որով հերթական անգամ հաստատվեց, որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ:
«Արցախի խորհրդարանի քաղաքական ուժերը և պատգամավորական խումբը տեղին են համարում հիշեցնել, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին, առաջնորդվելով այդ պահին դեռևս գործող Խորհրդային Միության օրենսդրությամբ և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրացրեց իր ինքնորոշման իրավունքը և հանրաքվեի միջոցով իր վճռական խոսքն ասաց հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինչը վերահաստատվեց 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքներով», – նշվում է հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումբը կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորվի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա», – նշվում է հայտարարության մեջ։
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ղրիմի Հանրապետության ճանաչման մասին» հրամանագիր։ Երեքշաբթի ՌԴ նախագահը, Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովն ու Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին պայմանագիր ստորագրեցին Ղրիմի և Սևաստոպոլի` ՌԴ–ի կազմում ներառվելու մասին։
Կիրակի Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների գրեթե 97 տոկոսը «կողմ» քվեարկեց թերակղզու` Ռուսաստանի կազմում ներառվելուն։ Հաղորդվում էր, որ քվեարկությանը մասնակցությունը գերազանցել է 83 տոկոսը։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին և ՄԱԿ–ի կանոնադրությանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992
թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-