Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

ԼՂՀ նախագահը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ

11.07.2014, 14:05
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:
ԼՂՀ նախագահը հանդիպել է Երևանի քաղաքապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև կապերի հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր, հայտնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահ Սահակյանի բնութագրմամբ` Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների հետ համագործակցությունը շոշափելի դրական ազդեցություն է ունենում և Ստեփանակերտի, և ամբողջ Արցախի զարգացման գործընթացի վրա:

Քննարկվել են նաև մի շարք համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու կառուցման հետ կապված խնդիրներ:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: -0-