Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

ԵՏՄ–ին միանալու մասին Հայաստանի որոշումը համատեքստային էր. Մարկեդոնով

29.05.2015, 13:01
ԵՏՄ–ին անդամակցելու Հայաստանի որոշումը համատեքստային էր, ասել է ռուս հայտնի քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
ԵՏՄ–ին միանալու մասին Հայաստանի որոշումը համատեքստային էր. Մարկեդոնով
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին անդամակցելու Հայաստանի որոշումը համատեքստային էր, ասել է ռուս հայտնի քաղաքագետ, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։

«Ռուսական գործոնը, իհարկե, կար, ճնշում եղել է, մենք դա հասկանում ենք, հիմարություն կլիներ դա ժխտել։ Բայց եղել են նաև մի շարք այլ գործոններ»,– ասել է նա։

Որպես այդպիսի գործոնի օրինակ` Մարկեդոնովը ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմը։ «Սեպտեմբերին, այն ժամանակ դեռ չէր իրականացվել Պուտինի նախաձեռնությունը Սիրիայի մասով, իսկ, օրինակ, Թուրքիայի միջամտությունը սիրիական գործերին միանգամայն ակնհայտ ու արդիական էր։ Հայաստանի համար դա ռիսկ էր, և ակնհայտ է, որ Ռուսաստանը և նրա ինտեգրացիոն նախագծերը Հայաստանի որոշակի երաշխավորներ են»,– պարզաբանեց նա։

Այս իմաստով քաղաքագետը նշել է, որ չի կարելի ամեն ինչ հանգեցնել բացառապես նրան, որ Մոսկվան հետխորհրդային տարածքում բոլորին ճնշում և խեղդում է։

«Մոսկվան ունի իր շահը, չէ՞ որ դա քաղաքականություն է, և այնտեղ ալտրուիստական սեր չկա։ Շահ կա, ճնշում կա, բայց կան նաև այլ գործոններ, որոնք մենք իրավունք չունենք չնկատելու»,– ասել է նա։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2014 թվականի մայիսին Աստանայում ԵՏՄ–ի մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին միացել է Հայաստանը, մայիսին ակնկալվում է Ղրղըզստանի միացումը։ -0-