Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Մի շարք հայ նախարարներ կարող են զրկվել պաշտոններից. թերթ

22.01.2015, 11:19
Մամուլում լուրեր են տարածվել, որ մի շարք նախարարություններ կարող են միավորվել, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։ Մասնավորապես, խոսքը Առողջապահության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միավորման, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության և Բնապահպանության նախարարության միավորման մասին է։
Մի շարք հայ նախարարներ կարող են զրկվել պաշտոններից. թերթ
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Մամուլում լուրեր են տարածվել, որ մի շարք նախարարություններ կարող են միավորվել, գրում է «Նովոյե վրեմյա» թերթը։ Մասնավորապես, խոսքը Առողջապահության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միավորման, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության և Բնապահպանության նախարարության միավորման մասին է։

Սակայն պաշտոնական որևէ տեղեկություն առայժմ չկա։ Մամուլը նշում է, որ նախարարությունների միաձուլումը, անկասկած, թույլ կտա բյուջետային միջոցներ տնտեսել, սակայն կադրերի կրճատումն անխուսափելի կլինի, ինչի պատճառով գործազուրկների բանակը կհամալրեն բազմաթիվ պաշտոնյաներ։
-0-