Միջնորդները չեն պարզել, թե ով է կրակել, երբ նրանք հատում էին Արցախում շփման գիծը
29.10.2015,
17:50
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատելիս կրակն արձակվել է անորոշ վայրից, ասվում է միջնորդների` հոկտեմբերի 26-28–ը տարածաշրջան այցից հետա արած հայտարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատելիս կրակն արձակվել է անորոշ վայրից, ասվում է միջնորդների` հոկտեմբերի 26-28–ը տարածաշրջան այցից հետա արած հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է, որ հոկտեմբերի 27–ին շփման գիծը հատելուց հետո «անորոշ վայրից մշտական կրակը ստիպել է ԵԱՀԿ դիտորդներին պատսպարվել»։ Համանախագահները հիշեցրել են, որ կողմերը դիտորդների անվտանգություն երաշխավորելու պարտավորություն են ստանձնել։
«Այդ միջադեպը հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը կանխելու միտումնավոր փորձ է, ինչպես նաև ընդգծում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը քննելու անհրաժեշտությունը»,– ասվում է հայտարարությունում։
Հայտարարությունում ԵԱՀԿ ՄԽ անդամներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը։
«Նախագահները հաստատել են ղարաբաղյան կարգավորման առանցքային տարրերի և այլ հարցերի քննարկման համար հանդիպելու պատրաստակամությունը»,– ասվում է հայտարարությունում։
«Նախագահների հետ զրույցներում մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանում բռնության վտանգի վրա։ Ծանր զինատեսակների օգտագործումն անընդունելի է, և լուրջ վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության համար»,– ասվում է հաղորդագրությունում։
Երևան կատարած այցի ընթացքում համանախագահները հանդիպում են անցկացրել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ։
«ԿԽՄԿ ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկվել են անհետ կորած քաղաքացիների մասին տվյալների փոխանակման հարցեր։ Այդ մարդասիրական քայլերին ամբողջությամբ հավատարիմ են Մինսկի խմբի համանախագահները»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-