Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին թույլ կտա ակտիվացնել ԼՂՀ տնտեսությունը. պատգամավոր

03.06.2014, 14:52
Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ կտա աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը և նոր ներդրողների ներգրավել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
Հայաստանի անդամակցությունը ՄՄ–ին թույլ կտա ակտիվացնել ԼՂՀ տնտեսությունը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ կտա աշխուժացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը և նոր ներդրողների ներգրավել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։

«Հայաստանն ու ԼՂՀ–ն ընդհանուր տնտեսական տարածք է, և մեր միջև չկան և չեն կարող մաքսակետեր լինել»,– ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ԼՂՀ–ի համար մեծ հնարավորություններ է բացում` այն ավելի հասանելի դարձնելով ՄՄ անդամ երկրների համար, քանի որ Արցախի տարածքում արտադրված արտադրանքը կունենա նույն կարգավիճակը, ինչ ՄՄ երկրների ապրանքները։

Որպես օրինակ նա նշեց Աբխազիան և Հարավային Օսեթիան, որոնք նույնպես մաքսակետեր չունեն Ռուսաստանի հետ։

«Այս ասպեկտում Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ կտա ակտիվացնել ապրանքաշրջանառությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ավելի մեծ թվով օտարերկրացի ներդրողներ ներգրավել այնտեղ»,– ասաց Մինասյանը` ընդգծելով, որ դա առաջացրել է Ադրբեջանի մտահոգությունը, որն արտահայտվել է Նազարբաևի հայտարարության մեջ։

Աստանայում մայիսի 29–ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15–ը միանալ ԵՏՄ–ին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր հերթին տառացիորեն ասել էր հետևյալը. «Մենք նամակ ենք ստացել Ադրբեջանի նախագահից, որ Հայաստանը ԱՀԿ է մտել մի վերապահումով, դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանակում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա։ Դա քննարկման համար»։

«Եվրասիական տնտեսական միության վերջնական փաստաթղթում Հայաստանի սահմանների մասին հիշատակումներ չկան, նշվում են միայն Հայաստանի անդամակցության ժամկետներն այդ կառույցում»,– ասաց Մինասյանը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հինգշաբթի ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու պայմանագիրն անհրաժեշտ է ստորագրել ամենամոտ ժամանակներում։ 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ -0