Մոսկվան և Բրյուսելը պետք է պայմանավորվեն Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների ձևաչափի շուրջ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկվան և Բրյուսելը պետք է պայմանավորվեն Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունների ձևաչափի շուրջ, հինգշաբթի լրագրողներին ասաց փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Բոլորը Մոսկվայից և Բրյուսելից այդ հարցի լուծմանն են սպասում։ Դա Հայաստանի և ԵՄ–ի միջև կամ Հայաստանի և ԵՏՄ–ի միջև հարաբերությունների հարց չէ։ Դա Մոսկվայի և Բրյուսելի հարցն է։ ՀԱԿ–ի շրջանակում տեխնիկական խնդիրներն ավելի դյուրին պետք է լուծվեն, քան դա արվում է ներկայում»,– ասաց Մանասերյանը։ Ըստ նրա` ինտեգրացիոն գործընթացներն այլընտրանք չունեն։
«Այդ հարցում լավ միտումներ են նկատվում, և կարելի է հուսալ, որ 2015 թվականին հարաբերություններում, այդ թվում` ԵՄ–ի հետ, որոշակի առաջընթաց կլինի»,– ասաց Մանասերյանը։
Տնտեսագետի խոսքով` այժմ համաշխարհային տնտեսությունում ծանր, բայց շատ դինամիկ գործընթացներ են ընթանում, այդ թվում` միգրացիայի ընթացակարգերի ազատականացում, որը Հայաստանի համար ինտեգրացիոն գործընթացների շրջանակում լուրջ մարտահրավեր է։
«Միգրացիան մեզ համար ազգային անվտանգության հարց է։ Բայց մեր ներուժը բավարար է, մենք պետք է հաղթահարենք մեր առջև 2015 թվականին կանգնած ռազմավարական մարտահրավերները»,– ընդգծեց Մանասերյանը։
ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Այն վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Հայաստանը 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր կստորագրեր, սակայն դա տեղի չունեցավ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:04 25.12.2014