Նախագահական ընտրությունների հետաձգման մասին որոշում կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանը. ՀՀ ԿԸՀ ղեկավար
01.02.2013,
17:18
Նախագահական ընտրությունների հետաձգման մասին որոշում կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանը, լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախագահական ընտրությունների հետաձգման մասին որոշում կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանը, լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Հայրիկյանը ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության։
«Օրենսդրության համաձայն, նախագահի թեկնածուն իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների մասնակցության համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու վերաբերյալ հայտարարությամբ, և ՍԴ–ն չորս օրվա ընթացքում պարտավոր է քննել այդ հայտարարությունը»,– ասաց Մուկուչյանը։
ԱԺ պետական–իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, առանց Հայրիկյանի կողմից նախաձեռնած ընթացակարգի, լիազորություններ չունի ընտրությունների հետաձգման մասին որոշում կայացնել։
Սահմանադրության համաձայն, Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Մինչեւ քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` քառասուներորդ օրը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—