Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը. Նալբանդյան
12.03.2015,
17:41
Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։
«Չեմ կարծում՝ ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին։ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը», – ասել է Նալբանդյանը։
Նրա խոսքերով` անդամակցությունը Եվրասիական միությանը հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը:
«Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են», – հայտարարել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը տնտեսական միջնորդ դառնալ Ռուսաստանի և ԵՄ–ի միջև` հաշվի առնելով ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բրյուսելի հետ Երևանի սերտ համագործակցությունը` Նալբանդյանը կարծիք է հայտնել, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման համար միջնորդների կարիք չունեն:
«Մենք Եվրասիական միության անդամ ենք, միևնույն ժամանակ ունենք լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ երկրների հետ: Եվ եթե կան առավելություններ, ապա մենք, բնականաբար, կփորձենք օգտագործել այդ առավելությունները՝ ելնելով Հայաստանի շահերից, ինչպես նաև ելնելով մեր եվրասիական և եվրոպական գործընկերների շահերից», – ընդգծել է նա։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2014 թ.–ի մայիսին Աստանայում ստորագրել են ԵՏՄ-ի պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թ.–ի հունվարի 1–ին։ Հունվարի 2–ին ԵՏՄ–ին է միացել Հայաստանը, մայիսին սպասվում է Ղրղըզստանի անդամակցությունը։ ԵՏՄ–ի ստեղծումը մինչև այժմ գոյություն ունեցող Մաքսային միության մասնակից–երկրներին հանում է ինտեգրման ավելի բարձր մակարդակի։ Այսպիսով` ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն։–0–