Նալբանդյանը Բաքվին մեղադրել է ռազմատենչ հռետորաբանության և բանակցությունների էությունը խեղաթյուրելու համար
30.04.2015,
12:05
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ միջնորդների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հռետորաբանության և բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու վրա։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ունեցած հանդիպման ժամանակ միջնորդների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հնչեցրած ռազմատենչ հռետորաբանության և բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու վրա։
Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Փարիզում ՀՀ արտգործնախարարի` Ֆրանսիա կատարած այցի շրջանակում։
Զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։
«Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը», - նշել է նախարար Նալբանդյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-