Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

ԵՏՄ-ին Հայաստանի միանալը ճիշտ ընտրություն է և արտացոլում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերը. Նարիշկին

30.10.2014, 13:27
ԵՏՄ-ին Հայաստանի միանալը  ճիշտ ընտրություն է, որն արտացոլում է մեր երկրների ժողովուրդների իրական շահերը, նշվում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձում, որն ուղղված է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային Խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի մասնակիցներին:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալը ճիշտ ընտրություն է և արտացոլում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերը. Նարիշկին
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ-ին Հայաստանի միանալը  ճիշտ ընտրություն է, որն արտացոլում է մեր երկրների ժողովուրդների իրական շահերը, նշվում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ուղերձում, որն ուղղված է ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային Խորհրդի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի մասնակիցներին:

Հանձնաժողովի համանախագահ, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի ընթերցած ուղերձում նաև նշվում է, որ միջխորհրդարանական հանձնաժողովն ավանդաբար տարբերվում է քննարկման ներկայացված հարցերի կոնկրետ և ճկուն լրամշակմամբ:

«Այս՝ 25-րդ նիստը նվիրված է ԵՏՄ-ի պայմանագրի շրջանակում համագործակցության զարգացմանը, որին Հայաստանը միացել է հոկտեմբերի 10-ին Մինսկում: Համոզված եմ, որ սա ճիշտ ընտրություն է, որն արտացոլում է մեր երկրների ժողովուրդների իրական շահերը»,- նշվում է Նարիշկինի հայտարարության մեջ:-0-