Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել

02.07.2014, 11:12
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արմեն Սմբատյանը նշանակվել է միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն Սմբատյանը ծնվել է 1954թ. նոյեմբերի 17-ին: 1974-1980թթ.–ին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը:

1995-2002թթ.–ին զբաղեցրել է Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը, 1996-1998թթ. –ին եղել է մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար, 2002-2010թթ. –ին ` Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2013թթ. –ին ` ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն:-0-