Հայաստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը, ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նախագահի հրամանագրի համաձայն, նախարարների կաբինետի անդամներին հանձնարարվել է շարունակել պարտավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Հրամանագիրը ստորագրվել է ապրիլի 3–ին։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության Նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Հանրապետության Նախագահի կողմից Կառավարության հրաժարականի ընդունումից հետո Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Նույն հոդվածով սահմանվում է նաև վարչապետի նշանակման կարգը. Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:28 04.04.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×