Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Օհանյանը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում

06.08.2014, 12:24
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում։
Օհանյանը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Ղարաբաղը աշխարհում միակ հակամարտության գոտին է, որտեղ համեմատաբար խաղաղություն է պահպանվում հայկական և ադրբեջանական ուժերի միջև հավասարակշռություն պահպանելու միջոցով, թեև մենք ասում ենք, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակ է»,– չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Օհանյանը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-