Рейтинг@Mail.ru

Օհանյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին

16.04.2015, 11:04
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Օհանյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվա կմեկնի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։

Միջազգային անվտանգության հարցերով հերթական համաժողովն աշխատանքը կսկսի հինգշաբթի։ 15 երկրների պատվիրակությունները գլխավորում են պաշտպանության նախարարները։

Համաժողովի մասնակիցները կքննարկեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ինչպես նաև Եվրոպայում սովորական սպառազինության անվտանգության մեխանիզմներին վերաբերող հարցեր։-0-