Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Օհանյանը մատնանշել է սահմանային միջադեպերի միջազգային քննության մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը

22.01.2016, 14:10
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Օհանյանը մատնանշել է սահմանային միջադեպերի միջազգային քննության մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, հայտնում է հանրապետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

 Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է վերջին շրջանում ադրբեջանական կողմից հրահրվող սադրանքների և հայկական կողմի պատասխան գործողությունների մասին:


ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ նշել է իրավիճակի վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով հետաքննչական միջազգային մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

Դեսպան Անջեյ Կասպիշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել իրավիճակի պարբերաբար սրման վերաբերյալ և խոստացել համապատասխան քայլեր ձեռնարկել:

 

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-