Օլանդը կայցելի Հայաստանի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար
13.05.2014,
14:27
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականին կմասնակցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և 2015 թվականին կմասնակցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։
«Ես Երևանում ներկա կլինեմ Հայոց ցեղասպանության միջոցառումներին, ինչը նշանակում է Ֆրանսիայի մասնակցություն ամենաբարձր մակարդակով, որ հիշենք այդ սարսափելի ցեղասպանությունը»,– ասաց Օլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի նախագահը նաև կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, այլ նաև այն ժխտելու համար պարտավորությունների համար։
«Դա շատ կարևոր է, հատկապես եթե հաշվի առնենք Թուրքիայի` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին Ցեղասպանությունը խոսքի ազատությամբ քողարկելու փորձերը»,– նշեց նա, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
2012 թվականի հունվարի վերջին ֆրանսիական խորհրդարանը Հայոց ցեղասպանությունների, այդ թվում` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ էր ընդունել։
Օրինագիծը հիմնված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունները ժխտման քրեականացումը» հոդվածի վրա։ Փաստաթուղթը որպես պատիժ նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք`Հայոց ցեղասպանությունը ժխտելու դիմաց։
Սակայն մեկ ամիս անց Սահմանադրական խորհուրդն այդ օրենքը ոչ սահմանադրական է համարել՝ պարզաբանելով, որ այն «ոտնձգություն է խոսքի ազատության և հաղորդակցության նկատմամբ»: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ որպես օրենքի նախաձեռնող, արդեն հանձնարարել է կառավարությանն օրենքի նոր տեքստ պատրաստել։ Նախընտրական արշավի ժամանակ Օլանդը հայտարարել էր, որ երկար չի ձգձգի օրինագիծը վերադարձնելու հարցը։
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-