Օլանդը ծրագրում է Հայաստան այցելել 2015 թ.–ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրերին
25.04.2014,
13:39
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 2015 թվականին մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, հայտնում է Armnews հեռուստաալիքը։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 2015 թվականին մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին, հայտնում է Armnews հեռուստաալիքը։
Armnews–ի տվյալով` ֆրանսիական պետության ղեկավարը հայտարարել է, որ կաշխատի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ըստ նրա, այն, ինչ կատարվել է 2015 թվականին Թուրքիայում, ունի մեկ անվանում` ցեղասպանություն։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ապրիլի 24–ին։ -0-