Рейтинг@Mail.ru
USD
361.73
EUR
404.67
RUB
4.3226
GEL
139.34
2026 թ. հոկտեմբերի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Երևանի փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

27.06.2014, 18:38
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Երևանի փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է հայտնել Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նա չի ասել, թե ինչ հիմքով և քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:

«Քրեական գործ է հարուցվել և նախաքննությունն է անցկացվում։ Առաջիկայում պարզաբանումներ կլինեն»,– ասել է Ահարոնյանը։-0-