Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+24

Ծառուկյանի պատգամավորական մանդատի մասին հարցը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի. Նաղդալյան

19.02.2015, 22:57
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պատգամավորական մանդատի մասին հարցը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի արդյունքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։
Ծառուկյանի պատգամավորական մանդատի մասին հարցը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի. Նաղդալյան
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդի պատգամավորական մանդատի մասին հարցը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստի արդյունքում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը։

«Երկուշաբթի կլինի խորհրդարանի նիստ, և դուք այդ մասին կիմանաք»,– ասաց Նաղդալյանը` պատասխանելով Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի մասին հարցին։

Նախորդ շաբաթ սրվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները։ Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ Սարգսյանի հայտարարությունների պատճառն իր հրաժարվելն է իրեն առաջարկված  համագործակցության բազմաթիվ տարբերակներից, անձնական շահեկան առաջարկներից, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։

Փետրվարի 20–ին ԲՀԿ–ն պատրաստվում էր համատեղ հանրահավաք կազմակերպել երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ–ի և «Ժառանգության» հետ, սակայն չորեքշաբթի հայտարարեց, որ չեղյալ է համարում այդ ակցիան, իսկ Ծառուկյանը կոչ է արել հայրենակիցներին երկրի բոլոր հարցերը լուծել խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ --0--