Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Փաշինյան․ Հայաստանը չի շեղվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհից

29.04.2025, 10:39
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի շեղվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհից
Փաշինյան․ Հայաստանը չի շեղվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհից

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը չի շեղվելու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհից, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կառավարությունը, ես անձամբ այդ թեմայի վրա աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Մենք հետևողական և վճռական ենք այդ հարցում` մեր անելիքն անել լիարժեք ձևով, հետևողական և համբերատար։ Մենք այս ռազմավարությունը կշարունակենք այնքան ժամանակ, մինչև նպատակը, այսինքն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և խաղաղությունը հաստատվի, և մենք չենք շեղվելու այս ճանապարհից։ Ցանկացած տեղից, ցանկացած ինֆորմացիա, որ կստանաք, թե Հայաստանի կառավարությունը շեղվում է այդ ռազմավարությունից, իմացեք, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականության», – հայտարարել է նա  Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է խանգարում Ադրբեջանի հետ համաձայնագրի ստորագրմանը։

Նրա խոսով, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում:

«Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը և առկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության և բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում, ներկայացրել եմ Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները և մեր ակնկալիքն առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա», – ասել է Փաշինյանը։

Վարչապետը նաև վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը (Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի)՝ նշելով նաև, որ հնարավոր է համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։

Միխալն իր հերթին հայտարարել է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է Էստոնիայի և Եվրամիության համար։

«Ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարոացել են համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը», – ասել է նա՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը շուտով կստորագրվի։